Լոնդոնում Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը ապահովագրվել է ռեկորդային` 2.4 միլիարդ դոլար գումարով![]() 7 նոյեմբերի 2011 - 21:02 AMT PanARMENIAN.Net - «Լեոնարդո դա Վինչի. Միլանի արքունական նկարիչը» ցուցահանդեսը, որը բացվելու է նոյեմբերի 9-ին Լոնդոնում, ապահովագրվել է ռեկորդային` 2.4 միլիարդ դոլար գումարով, հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը: Լոնդոնի ազգային թանգարանում բացվող ցուցահանդեսում ներկայացվելու են նկարչի 15 պահպանված կտավներից 9-ը` «Կզաքիսով կինը», «Մադոննան ժայռերում», «Երաժիշտի դիմանկարը» և այլն: Ապահովագրությունն իրականանալու է նկարների գողացման կամ վնասվածքների դեպքում: Ցուցահանդեսի կազմակերպիչները դիմել են ծայրահեղ միջոցների` նկարների անվտանգությունը ապահովելու համար: Նկարները կախված են գերամուր ապակուց պատրաստված էկրանների տակ: Նույն գումարի երաշխավորագիր է տվել նաև Միացյալ Թագավորության կառավարությունը: Ցուցահանդեսին սպասվում են մինչ այդ չգրանցված քանակով այցելուներ: Արդեն իսկ վաճառվել են թանգարանի ողջ պատմության ընթացքում ռեկորդային քանակով տոմսեր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |