Գործարկվել է YerevanGuide.am՝ Երևանը մի տեղում նախագիծը 8 նոյեմբերի 2011 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Արդեն մի քանի օր է, ինչ գործարկվել է yerevanguide.am նախագիծը։ Սա կայք է, որն ամեն ինչ քարտեզավորած հավաքում է մի տեղում՝ Երևանը մի տեղում։ Նախագծի հեղինակն է «ZOOM GRAPHICS» ընկերությունը։ Հեղինակներից Արամ Շահինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կայքը հատկապես հարմար կլինի զբոսաշրջիկների համար։ «Մի տեղ այցելելով, նրանք ամեն ինչ կիմանան՝ որտե՞ղ ինչ միջոցառում կա, որտե՞ղ կարելի է ընթրել, ո՞ւր գնալ երեկոյան և այլն։ Նման կայք ստեղծելու գաղափարն առաջացավ մոտ 4 ամիս առաջ։ Ե՛ս էլ, ընկերներ՛ս էլ որպես օգտագործող միշտ նման կայքի կարիքը զգացել ենք։ Այստեղ ամեն ինչ կարելի է գտնել հասցեով՝ քարտեզի վրա և ծանոթանալ օրվա իրադարձությունների ցանկին։ Կայքը դեռ ավարտուն չէ՝ աշխատում է alpha (նախնական) տարբերակով»,-ասաց Արամ Շահինյանը։ Yerevanguide.am-ում յուրաքանչյուր ոք կարող է իրադարձություն ավելացնել ՝ սեղմելով «ավելացնել իրադարձություն» կոճակը։ Բացի իրադարձություններից կա վայրեր ավելացնելու հնարավորություն։ «Այցելուները կարող են ավելացնել ցանկացած վայր՝ թանգարան, կինոթատրոն, կազմակերպություն և այլն։ Մենք բոլոր իրադարձությունները և վայրերը այս պահին ավելացնում ենք՝ օգտագործելով Facebook սոցիալական ցանցի իրադարձությունները կամ թանգարանների, թատրոնների և նման այլ կառույցների պաշտոնական կայքերի տեղեկությունները»,- նշեց Արամ Շահինյանը։ Նրա խոսքով, հետագայում նախատեսվում է ավելացնել Երևանի հուշարձանները և մշակութային բոլոր վայրերը։
Արամ Շահինյանը նշեց նաև, որ կա կայքը՝ որպես սոցիալական ցանց ինտեգրացնելու գաղափար և հետագայում կստեղծվի նաև կայքի բջջային ծրագիրը (application): Yerevanguide.am-ը երկլեզու է՝ անգլերեն և հայերեն։ Մինչև տարեվերջ այն կունենա նաև ռուսերեն տարբերակը և կիրագործվեն բոլոր նախատեսվող թարմացումները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |