ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն առայժմ չեն ծրագրում ռազմական գործողություն Սիրիայի դեմ՝ առայժմ 8 նոյեմբերի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն մտադիր չեն ներխուժել Սիրիա, որի իշխանություններին Արևմուտքի երկրները մեղադրում են սեփական քաղաքացիների դեմ բռնություն կիրառելու դեմ, հայտարարել է ՆԱՏՕ-ին կից ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դաալդերը: «Սիրիա ներխուժելու վերաբերյալ պլաններ, գաղափարներ և քննարկումներ չկան: Այդ դիրքորոշումը կիսում են դաշինքի բոլոր անդամները…Սակայն, հանգամանքները կարող են փոխվել, այդպիսին է իրողությունը»,-ասել է Դաալդերը՝ ելույթ ունենալով երկուշաբթի Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում: Ըստ նրա, որպեսզի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը արտոնի Սիրիայի դեմ գործողությունը, պետք է առկա լինեն որոշակի հանգամանքներ: Մշտական ներկայացուցիչը նշել է, որ գործողությունը սկսելու համար պետք է հստակ տեսանելի լինի պահանջը, տարածաշրջանային աջակցությունն ու որոշակի օրենսդրական հիմքը: Միայն այդ երեք պայմանների առկայության դեպքում նրանք կմտածեն գործողություն սկսելու մասին. «Այդ գործոններից ոչ մեկը դեռևս բնորոշ չէ Սիրիային»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |