Ալի Աքբար Սալեհի, Իրանը մտադիր է չեղյալ հայտարարել մուտքի ռեժիմը Հայաստանի հետ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Իրանը բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի հետ և աշխատում է այն խորացնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկը կլինի Հայաստանի հետ մուտքի ռեժիմից հրաժարվելը»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին՝ ելույթ ունենալով Երևանում ճեպազրույցի ժամանակ: Ըստ Սալեհիի, Հայաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում: «Անկախ իր փոքր տարածքից Հայաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման հարցում, որին ձգտում ենք նաև մենք: Հենց կայունությունն է մեր ժողովրդների բարգավաճման գրավականը»,-ասել է նախարարը: Հայաստանի հետ լավ բարաբերությունների ևս մեկ ապացույց կարող են ծառայել նաև վիճակագրական տվյալները Հայաստան այցելած պարսիկ զբոսաշրջիկների մասին՝ 100 հազար հոգի վերջին տարվա ընթացքում: «Հուսով ենք, որ մոտ ապագայում պարսիկ զբոսաշրջիկների քանակը Հայաստանում կհասնի մեկ միլիոնի»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |