HP-ն թողարկել է 3D ցուցադրող համակարգիչ 8 նոյեմբերի 2011 - 12:50 AMT PanARMENIAN.Net - HP ընկերությունը, հետևելով Lenovo, Sony և այլ ընկերությունների օրինակին, թողարկել է իր 3D տեխնոլոգիայով աշխատող էկրան-համակարգիչը, հայտնում է CNET-ը: TouchSmart 620 3D-ն 23 դյույմ է, պարունակում է 3.1GHz հզորությամբ երկրորդ սերնդի Intel Core i5 CPU պրոցեսոր, 8Գբ օպերատիվ հիշողություն և 1,5 Տբ ծավալ։ Էկրանը հագեցած է եռաչափ տեխնոլոգիայով, այն ունի AMD Radeon HD 6670 գրաֆիկական քարտ։ Այն նաև ունի ներկառուցված երկակի օբյեկտիվով տեսախցիկ՝ 3D տեսանկարահանման համար։ TouchSmart 620 3D-ով կարելի է դիտել 3D ֆիլմեր՝ պարզապես ունենալով 3D ակնոց։ TouchSmart 620 3D-ի ստանդարտ մոդելի նվազագույն արժեքն է 1800 դոլար: Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 15-ին։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |