ՀՀ ԱԳՆ. Հայաստանը կընդլայնի Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը հանդես է գալիս Իրանի հետ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու օգտին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իրանցի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում։ Անդրադառնալով հարաբերությունների ամրապնդման թեմային՝ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում։ «Այդ ոլորտներում համագործակցության վառ օրինակ կդառնա երկաթուղու շինարարությունը, ինչը կակտիվացնի առևտրային հարաբերությունները, ինչպես նաև ՀԷԿ-երի գործունեությունը»,- ասել է Նալբանդյանը։ Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին ընդգծել է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, և Իրանը պատրաստ է դրանից օգտվել սերտ համագործակցության շրջանակներում։ «Հայաստանն ունի արտահանման մեծ պոտենցիալ, որը մենք պատրաստ ենք ընդունել»,- ասել է նա։ Նալբանդյանը նաև նշել է երկու երկրների միջկառավարական խմբերի արդյունավետ գործունեության նշանակությունը։ «Մենք ունենք հեռանկարային և ընթացիկ նախագծեր, որոնք դրական կազդեն երկկողմանի հարաբերությունների վրա»,- ասել է նախարարը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |