Հայաստանում առաջին անգամ թարգմանվել են եգիպտական բանաստեղծություններ

Հայաստանում առաջին անգամ թարգմանվել են եգիպտական բանաստեղծություններ

PanARMENIAN.Net - Հայաստանում թարգմանվել է եգիպտացի բանաստեղծ Հուսամ Նասսարի «Մոլորված` փնտրում եմ երկիր» ժողովածուն: Այն Հայաստանում առաջին անգամ թարգմանված եգիպտական բանաստեղծությունների ժողովածուն է: Հեղինակը, ով նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտասահմանյան մշակույթի բաժնի ղեկավարն է, լրագրողների հետ զրույցի ժամանակ հույս հայտնեց, որ ժողովածուի թարգմանությամբ երկու երկրների միջև թարգմանչական գործունեության հիմքեր կդրվեն:

Հեղինակը խոսելով ժողովածուի վերնագրի մասին, նշեց, որ այն պատահական չէ ընտրված: «Ես այս ժողովածուն գրել եմ 2004 թ-ին, որը լույս է տեսել մեկ տարի հետո: Ես այն ժամանակ փնտրում էի Եգիպտոսը իմ մեջ: Ես երազում էի ազատության և հեղափոխության մասին և կանխատեսեցի իմ երկրում այս տարի տեղի ունեցած հեղափոխությունը», ասաց Նասսարը: Նա նաև ասաց, որ մյուս տարի նա գրելու է ևս մեկ ժողովածու, որտեղ նա արդեն կասի, որ գտել է իր մեջ Եգիպտոսը:

Ժողովածուի մեջ ընդգրկված են 27 բանաստեղծություններ, որոնք թարգմանել է Հովհաննես Ասատրյանը, իսկ բանաստեղծության է վերածել Հովիկ Հովեյանը:

Հուսամ Նասսարը ստեղծել է խոհափիլիսոփայական բանաստեղծությունների մի ամբողջ բույլ: Առավել հայտնի են նրա «Հայելիներ» և վերը նշված ժողովածուն:

7  08.11.11 - ՀՀ մշակույթի նախարարության և Եգիպտոսի մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրում
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---