ՎԱՂԸ ՆԱՏՕ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ25 հուլիսի 2000 - 17:27 AMT PanARMENIAN.Net - 25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 26-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Կլաուս-Փիթեր Քլայբերը եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Հայաստանի ԱԳՆ-ում, Քլայբերը նախապատրաստելու է աշնանը կայանալիք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի այցը Հայաստան: Երեւանում Քլայբերը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին եւ այլ պաշտոնյաներին: Ընթացիկ տարվա մարտին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանի եւ Կլաուս-Փիթեր Քլայբերի հանդիպումը, որի ընթացում Շուգարյանը առանձնահատւկ ուշադրություն էր նվիրել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստի անընդունելիությանը, ինչը, նրա խոսքերով, դժվարեցնում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը` հաշվի առնելով Թուրքիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Փաստորեն, հայտարարել էր Ռուբեն Շուգարյանը, «փակված է ոչ միայն հայ-թուրքական, այլեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի սահմանը»: Ընթացիկ տարում Հայաստանը զգալիորեն ակտիվացրել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: «Եթե համեմատենք Հայաստանի եւ նախկին Միության մյուս պետությունների փոխհարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ապա կարելի է հաստատակամորեն ասել, որ Հայաստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շատ պասիվ է», ապրիլին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Արա Պապյանը: «ՆԱՏՕ-ն մի հզոր կառույց է, եւ դա չի կարելի անտեսել: Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ուղղված չէ որեւէ պետության դեմ», - նշել էր Արա Պապյանը: --0-- Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |