Ղարաբեկյանը Լոս Անջելեսում հիմնադրել է Բաց երաժշտական հասարակության հիմադրամը![]() PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում այս ամիս ստեղծվել է Բաց երաժշտական հասարակության հիմադրամը (OMSF), հայտնում է Ասպարեզը: OMSF-ի համահիմնադիրներից է հայտնի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Հիմնադրամի միջոցով կազմակերպվելու են բազմաժանր համերգներ` դասական, ջազ և այլն: Հիմնադրամի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 2 տարի, ասել է Ղարաբեկյանը: «Հիմնադրամի նպատակը սոսկ համայնքներում երիտասարդ տաղանդների բացահայտումը չէ, այլ այն պետք է ընդգրկի ավելի մեծ լսարան, կատարողների և երաժիշտների լայն սպեկտոր», ասել է Ղարաբեկյանը: OMSF-ի գալիք միջոցառումները տեղի են ունենալու 2012 թ-ին Լոս Անջելեսում: Այն նման է լինելու 2009 թ-ին Երևանում կազմակերպված «Բաց երաժշտության փառատոն»-ին, որի ընթացքում մոտ 2 ամիս «Մոսկվա» կինոթատրոնի բացոթյա սրահում կազմակերպվել են շուրջ 23 համերգներ: Համերգների ընթացքում երաժշտասեների դատին է հանձնվելու նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |