Հայկական կարտոֆիլը պահանջարկ ունի ՌԴ Կրասնոդարի երկրամասում

Հայկական կարտոֆիլը պահանջարկ ունի ՌԴ Կրասնոդարի երկրամասում

PanARMENIAN.Net - Հայաստանում կարտոֆիլի ապահովման մակարդակը բարձր է, եղել են տարիներ, երբ երկրից արտահանվել է կարտոֆիլի մեծ ծավալ: Այդ մասին նոյեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Ըստ նրա, այս տարի ունենք կարտոֆիլի բերքի ավելցուկ, արդեն Ռուսաստան է արտահանվել 430 տոննա կարտոֆիլ, մասնավորապես Կրասնոդարի երկրամաս: «Բանակցություններ են ընթանում Շիրակի մարզի արտադրողների կողմից կարտոֆիլի տնկանյութ Կրասնոդարի երկրամաս արտահանելու մասին»,-ասել է նա:

Ինչպես ասել է փոխնախարարը, 2010թ. Հայաստանում ընդհանուր առմամբ կարտոֆիլ է տնկվել 28,3 հազար հա վրա, որից հավաքվել է 482 հազար տոննա, ընդ որում ներքին շուկայում իրականացվել է մոտ 350 հազար տոննա: Այդ առնչությամբ նա հավելել է, որ ամեն տարի Վրաստան է արտահանվում մոտ 3,7 հազար տոննա:

Ինչ վերաբերում է կարտոֆիլի գներին, ապա Սամվել Գալստյանը հավաստիացրել է, որ 2012թ. մարտ-ապրիլին գները չեն աճի: Ըստ նրա, Հայաստանի շուկաներում ընտիր կարտոֆիլի գինը կազմում է 250 դրամ, նորմալ որակյալ կարտոֆիլ կարելի է գնել 1 կգ 160-200 դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---