Վրաստանը ցանկանում է ծանոթանալ հայկական փորձին՝ Քութայիսի օդանավակայանի վերակառուցման համար

PanARMENIAN.Net - Վրաստանը ցանկանում է ծանոթանալ օդանավակայանների կառուցման հայկական փորձին՝ Քութայիսի օդանավակայանի վերակառուցման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարար Վերա Կոբալիան: «Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ նոր օդանավակայանի բացման կապակցությամբ: Այն աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայններից մեկն է»,-հայտարարել է վրաց նախարարը: Կոբալիան նշել է, որ Հայաստանի և Վրաստանի ղեկավարության միջև շատ բարեկամական հարաբերություններ են հաստատվել և հույս է հայտնել, որ դա թույլ կտա հետաքրքիր ծրագրեր իրականացնել երկու երկրների միջև:

Իր հերթին տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ թեև Վրաստանը առաջ է Հայաստանից ժամանակակից ավտոճանապարհների կառուցման ոլորտում, սակայն վրացական կողմին շատ է դուր եկել «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը: Նա հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, կապված տրանսպորտի, բեռնափոխադրումների ու ինտերնետի հետ: Վարդանյանը նշել է, որ ՀՀ տրանսպորտի նախարարության ու Վրաստանի համապատասխան նախարարության միջև շատ լավ հարաբերություններ են ձևավորվել և նրանք կցանկանային նման հարաբերություններ հաստատել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հետ, որը տնօրինում է տրանսպորտի խնդիրները:

5  08.11.11 - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Մանուկ Վարդանյանի եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի համատեղ մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---