Կարեն Մանվելյան. Թռչկանի հարակից տարածքին պետք է տալ արգելավայրի կարգավիճակ 8 նոյեմբերի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Վտանգի տակ է և պահպանության կարիք ունի ոչ միայն Թռչկան ջրվեժը, այլև հարակից ընդհանուր էկոհամակարգը, որն ունիկալ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: «Այնտեղ բավական հարուստ կենսաբազմազանություն է, միջազգային և Հայասանի կարմիր գրքերում ներառված բազմաթիվ կենդանիներ ու բուսատեսակներ կան»,- ասաց նա` հավելելով, որ իրենք կշարունակեն ուսումնասիրությունները և արդեն գարնանը համապատասխան կառույցների հետ համագործակցելով, կսկսեն անտառների վերականգման աշխատանքներ: Դա կկանխի սողանքները և կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը: Բանախոսը նաև նշեց, որ այնտեղ բավական տարածված է որսագողությունը. «Այնտեղ եղել են գորշ արջեր, կխտարներ, այծյամներ, վայրի խոզեր, որոնք գրեթե վերացել են»: Մանվելյանը նշեց, որ անհրածեշտ է ստեղծել հատուկ պահպանվող տարածք և հավելեց, որ ամենահարմարը կլինի արգելավայրի կարգավիճակը: Այն հնարավրություն կտա պահպանել ոչ միայն ջրվեժը, այլև խոցելի էկոհամակարգը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը |