Հնդկաստանի կապի և ՏՏ փոխնախարարին շնորհվել է ՀՊՃՀ ոսկե հուշամեդալ![]() 8 նոյեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալ է հանձնել Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտին։ Այս մասին հայտնում են ՀՊՃՀ տեղեկատվության բաժնից։ Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Սաչին Պիլոտի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ): ՀՊՃՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից երախտիքի և շնորհակալության խոսքեր հղել նախարարին ու Հնդկաստանի կառավարությանը` հայ-հնդկական կենտրոնի հիմնադրման առիթով: «Կենտրոնի բացումը Երևանում էապես կօժանդակի կրթական հաստատություններին`ՏՏ ոլորտում գործող` մասնագիտական պատրաստվածության առումով խստապահանջ ձեռնարկությունների համար բարձրորակ կադրեր պատրաստելու գործում»,- նշել է ռեկտորը: «Ներկայիս արագ զարգացող ՏՏ ոլորտը խիստ պահանջներ է դնում համապատասխան մասնագիտություններ ունեցող բուհերի և ուսանողների առջև: Ուստի պետք է օգտագործել բոլոր միջոցները և հնարավորությունները` երիտասարդներին գիտելիքներով զինելու և մրցունակ դարձնելու համար: Կարծում եմ` այս հարցում հայ-հնդկական կենտրոնը կծառայի նաև այդ նպատակին»,-նշել է հնդիկ պետնախարարը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |