ԱՄՆ-ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 300 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ25 հուլիսի 2000 - 16:33 AMT PanARMENIAN.Net - 25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Զանգվածային ոչնչացման զենքի տարածման փոխգործության բնառավառում Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարույթունների միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը կուժեղացնի հայ-ամերիկյան համագործակցությունը:Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության մամլո գրասենյակում, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ուիլիամ Քոենը` այցով ԱՄՆ-ում գտնվող իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում: Քոենը նշել է, որ հուլիսի 24-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ը Հայաստանին կհատկացնի 300 հազ. դոլար, որոնք կօգտագործվեն անձնակազմի ուսուցման եւ անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման համար: «Սա Հայաստանին կօգնի կատարելագործել մաքսային եւ սահմանային վերահսկողության ծառայությունները` զանգվածային ոչնչացման, ինչպես նաեւ միջուկային, քիմիական, կենսաբանական զենքերի մաքսանենգությունը եւ տարածումը կանխելու նպատակով», - հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը: Ուլիամ Քոնենը նշել է նաեւ, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ը համաձայնել է աջակցություն ցուցաբերել Հայաստանին` Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո մնացած հակահետեւակային ականների ոչնչացման գործում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ասել է, որ համաձայնագրի ստորագրմանը հետեւող միջոցառումները չեն նախատեսում ամերիկյան զորքերի մասնակցությունը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի զինվորական մասնագետները միայն դասախոսություններ կանցկացնեն Հայաստանի մաքսային եւ սահմանային վերահսկողության ծառայությունների անձնակազմների համար: --0-- Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |