Վերա Կոբալիային շատ են դուր եկել Երևանն ու հայկական մշակույթը![]() ![]() PanARMENIAN.Net - Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիային, որն առաջին անգամ է այցելում Հայաստան, շատ է դուր եկել Երևանը: «Ձերք քաղաքն ու մշակույթը իրոք շատ հետաքրքիր են, Վերադառնալուն պես ես անպայման կգովազդեմ Վրաստանի բնակիչների առջև ձեր երկիրը, կպատմեմ, թե ինչ գեղեցիկ ու հետաքրքիր է ձեր մայրաքաղաքը »,-ասել է նախարարը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Կոբալիան նշել է, որ կարճատև այցով է գտնվում Հայաստանում և ափսոսանք է հայտնել, որ 1,5 օրը շատ քիչ է ծանոթանալու համար Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Նա հավելել է, որ հասցրել է այցելել միայն մեկ թանագարան՝ Փարաջանովի թանգարանը: Իր հերթին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնել է լրագրողներն, որ Վերա Կոբալիային տպավորել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը: «Դա աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայաններից մեկն է»,-հավելել է Կոբալիան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |