Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ է դարձել![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում կայացան Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների և այլ օժանդակ մարմինների ընտրությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էին 4 երկրներ` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը և Լատվիան: Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |