Էդգար Մալաքյան. Չեխիայի կազմում հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ, սակայն, մենք, որպես թիմ շատ ավելի ուժեղ ենք

Էդգար Մալաքյան. Չեխիայի կազմում հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ, սակայն, մենք, որպես թիմ շատ ավելի ուժեղ ենք

PanARMENIAN.Net - «Չեխիայի հետ խաղում մենք կաշխատենք ամեն ինչ անել հասնելու համար դրական արդյունքի: Մենք խաղում ենք սեփական դաշտում, կարծում եմ, որ մեզ համար հաջողություն կհամարվի միայն հաղթանակը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

Նոյեմբերի 11 և 15-ին երիտասարդական թիմը Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կխաղա Չեխիայի ու Ուելսի հետ: 3-րդ խմբում Ռաֆայել Նազարյանի սաները վաստակել են 7 միավոր և գրավում են առաջին տեղը: Չեխիան նույնպես ունի 7 միավոր, սակայն, 2-րդ տեղում է:

Չեխիայի հետ առաջին խաղում, որն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1, Մալաքյանը խփեց հայկական թիմի միակ գոլը: Նա չի համարում, թե Չեխիան խմբի ֆավորիտն է, քանի որ հավաքականները պահպանում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու շանսը: «Չեխիայի կազմում հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ, սակայն, որպես թիմ, մենք շատ ավելի ուժեղ ենք»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---