Ազգային պատկերասրահում բացվեց Ուկիյո-է ճապոնական փայտափորագրության ցուցահանդեսը 8 նոյեմբերի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում 2-րդ անգամ բացվեց Ուկիյո –է փայտափորագրության ցուցահանդեսը: Առաջին անգամ նմանատիպ ցուցահանդես կազմակերպվել է 1994 թ-ին: Ցուցահանդեսում ներկայացված են 19 դարում ստեղծված շուրջ 40 աշխատանքներ: Այն շարունակվելու է մոտ մեկ ամիս: Ցուցահանդեսի գործընկերներն են «Հիկարի» հայ ճապոնական գիտակրթամշակութային կազմակերպությունը և «Ջեյ Թի ինթերնեյշնլ Լյուքսեմբուրգ էս էյ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ռուսաստանի դաշնությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկախիտո Հարադան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր: Ուկիյո-է ճապոնական փայտափորագրությունը, որը ստեղծվել ու զարգացել է XVII-XVIII դդ., առանձնահատուկ երևույթ է համաշխարհային մշակույթում: Ուկիյո-է փայտափորագրության վարպետներն իրենց ստեղծագործությամբ կերտում էին առօրեայի պոեզիան: Առօրեայի գեղագիտական արժեքի հաստատումն արտահայտվեց բուն անվանման մեջ, փոխառված բուդդիստական տերմինաբանությունից, ուր այն օգտագործվում էր մարդու աշխարհիկ կյանքի բնորոշման համար, իսկ 1682 թվականին առաջին անգամ կիրառվեց նոր ուղղության նշման համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |