Ստեղծվել է զորակոչերի օրինականությունը հսկող հանձնաժողով

Ստեղծվել է զորակոչերի օրինականությունը հսկող հանձնաժողով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ մամլո ծառայությունից։

Զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր։ Հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---