ԿԲ Խորհուրդը չի փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8 տոկոս![]() 8 նոյեմբերի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. նոյեմբերի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 2011 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 5.7%` ընդհուպ մոտենալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքին: Խորհուրդն առավել հավանական է համարում, որ կանխատեսվող ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն և, առաջարկի կողմից շոկեր չարձանագրելու դեպքում, միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված: Այս պարագայում ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ չեն նկատվի: Միաժամանակ դեռևս պահպանվում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արդյունավետության անորոշությունները, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Խորհուրդը գտնում է, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի: Խորհուրդն ամփոփեց, որ իրականանում են 2011 թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերի կանխատեսումները գնաճի նվազող հետագծի և կանխատեսվող հորիզոնում 4%±1.5տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ձևավորվելու վերաբերյալ: Այս պարագայում, առաջիկա ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության ուղղությունների փոփոխություն չի պահանջվում և առավել նպատակահարմար է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Միաժամանակ, կախված Դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված ռիսկերի դրսևորման չափից և ժամկետներից, չի բացառվում դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների ճշգրտումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |