ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ

PanARMENIAN.Net - 24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք եկել էինք Ղարաբաղ` պատերազմելու ոչ թե ռազմաավարների, այլ Ջիհադի գաղափարի համար»: Ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը` մեկնաբանելով իր մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին:

Սակայն, հայտարարել է Բասաեւը, «երբ մենք ժամանեցինք Ղարաբաղ եւ տեսանք տիրող իրավիճակը, ապա հասկացանք, որ այստեղ Ջիհադի նշան անգամ չկա»: Չեչեն դաշտային հրամանատարը հայտարարել է, որ «վստահելի» բարձրաստիճան հրամանատարների թիվը ադրբեջանական բանակում շատ քիչ էր: Բացի այդ, հայտարարել է Բասաեւը, «հայերը ավելի լավ էին նախապատրաստված պատերազմին»:

Շամիլ Բասաեւը հայտարարել է նաեւ, որ Շուշի քաղաքի անկումը պայմանավորված էր ադրբեջանական բանակի անհրաժեշտ կազմակերպվածության եւ արդյունավետ ղեկավարության բացակայությամբ: Նրա խոսքերով, 100 զինված մարդիկ կարող էին մեկ տարվա ընթացքում պահել Շուշին: Չեչեն հրամանատարը հայտարարել է նաեւ, որ ելնելով վերնշված հանգամանքներից` 1993 թվականին նա որոշել է դուրս բերել իրեն ենթակա չեչենական ջոկատները Ղարաբաղից: --0--
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---