ԱԱ-2018-ը պաշտոնապես կկոչվի «2018 FIFA World Cup Russia™» 9 նոյեմբերի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն հաստատել է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության պաշտոնական անվանումները: Առաջնությունը պաշտոնապես կկոչվի «ՖԻՖԱ 2018 ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ռուսաստանում™» (2018 FIFA World Cup Russia™): Այն կունենա նաև անվանման համառոտ տարբերակ` «ՖԻՖԱ 2018 ֆուտբոլի աշխարհի առաջնություն™» (2018 FIFA World Cup™), հաղորդում է sovsport.ru-ն: Բացի դրանից, իր պաշտոնական անվանումն է ստացել նաև Կոնֆեդերացիաների գավաթը, որը տեղի կունենա 2017 թվականին` «ՖԻՖԱ 2017 Կոնֆեդերացիաների գավաթ Ռուսաստանում» (FIFA Confederations Cup Russia 2017) Մինչև 2011 թվականի վերջը «Ռուսաստան-2018» կազմակերպչական կոմիտեն պետք է ներկայացնի նաև իր լոգոն: Այն օգտագործվելու է մինչև այն պահը, երբ հայտնվի մունդիալի պաշտոնական լոգոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |