ԱՆԱՏՈԼԻ ՉՈՒԲԱՅՍԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ»

PanARMENIAN.Net - 24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանում, որտեղ բնակչության մեկ շնչի եկամուտը ցածր է ռուսաստանյան չափանիշներից, բնակչությունը էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի համար վճարում է 5 ցենտ, ինչը 5 անգամ գերազանցում է Ռուսաստանի սակագները: Իսկ տնտեսական աճի ցուցանիշները Հայաստանում, այնուհանդերձ, ավելի բարձր են, քան Ռուսաստանում»:

Այսօր «Նովայա Գազետա» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է «ՌԱՕ ԵԷՍ» ռուսաստանյան ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը:

«Ինչու՞ են հայերը սկսել գիտակցաբար վճարել լույսի համար: Որովհետեւ, այն ժամանակ, երբ Հայաստանում տալիս էին ընդամենը 30 րոպե լուս, իսկ մետրոն աշխատում էր օրական 30 րոպե, նրանք շատ բան հասկացան: Այժմ դուրս գալով ծանր ճգնաժամից` նրանք պահպանում են իրենց էներգետիկան», - հայտարարել է Անատոլի Չուբայսը: --0--
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---