Թուրքիայի Հաքքարի գավառում շարունակվում են բախումները ՔԱԿ կողմնակիցների հետ

PanARMENIAN.Net - Թեժ մարտերը Թուրքիայի իրավապահ մարմինների ու Հաքքարի նահանգի քրդական բնակչության հետ շարունակվում են արդեն երկու օր: Բախման պատճառ է դարձել Քրդստանի աշխատավորական կուսակցության 37 անդամների սպանությունը, գրում է «Հյուրիեթ» թերթը:

Շուրջ 20 000 քրդեր մասնակցել են զոհվածների հիշատակին նվիրված երթին, որը հետո վերածվեց հակակառավարական ակցիայի:

Հոկտեմբերի 25-ի տվյալներով Հուսիսային Իրաքում ռազմական գործողության արդյունքում ուժեղ հարված հասցվեց ՔԱԿ ուժերին: Ինչպես հայտնել է BBC- հատուկ թղթակիցը Իրաքում, գործողության արդյունքում զոհվել է ՔԱԿ 1400 անդամ: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է BBC թուրքական վարկածի պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---