Հայաստանի կանանց հավաքականը շախմատի թիմային ԵԱ-ում հաղթանակ է տարել Հունաստանի նկատմամբ![]() 9 նոյեմբերի 2011 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հունական Պորտո Կարրաս քաղաքում նոյեմբերի 8-ին կայացան Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց Հունաստանի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Հաղթանակներ գրանցեցին Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը համապատասխանաբար Աննա-Մարիա Բոստարիի և Եկատերինի Պավլիդուի նկատմամբ: Էլինա Դանիելյան – Ելենա Դեմբո և Լիլիթ Գալոյան – Եկատերինի Ֆախիրիդու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով բարձրացել է 8-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը Ռուսաստանի հավաքականն է 11 միավորով, որի հետ էլ 7-րդ տուրում կմրցի հայկական թիմը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |