Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ տեղն է բարձրացել![]() 9 նոյեմբերի 2011 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր հերթական հաղթանակն է տարել, այս անգամ` Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Հայկական ընտրանուն հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը, որը չորրորդ խաղատախտակին առավելության է հասել Լուիս Մարտինես Արիսմենդիի հանդեպ: Մյուս շախմատիստները ոչ ոքի են խաղացել. Լևոն Արոնյանը կիսել է միավորները Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Իվան Լոպես Սալգադոյի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Միգել Կորդոբա Իլլիեսկասի հետ: Հայաստանը հաղթանակ է գրանցել 2,5:1,5 հաշվով: Հաղթանակից հետո հայ շախմատիստները 9 միավորով 4-րդ տեղն են բարձրացել: Մրցաշարի առաջատարը Ռումինիայի հավաքականն է, որը 10 միավոր ունի: 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ: Առաջնությունն ընթանում է 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-11-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |