Դպրոցներն ի վիճակի կլինեն արձագանքել հնարավոր աղետներին և անգամ կանխատեսե՞լ դրանք

Դպրոցներն ի վիճակի կլինեն արձագանքել հնարավոր աղետներին և անգամ կանխատեսե՞լ դրանք

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում են «Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակման» մրցութային ծրագիր:

ԱԻՆ-ից հայտնում են, որ մրցույթի հիմնական նպատակն է նպաստել կրթական համակարգի և հաստատությունների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը, արդիականացնել դպրոցների պատրաստվածության մակարդակը` հասցնելով այն այնպիսի աստիճանի, որ առկա կարողությունների և համակարգերի գործադրմամբ դպրոցներն ի վիճակի լինեն կանխատեսել, պատրաստվել և արձագանքել հնարավոր աղետներին` հաշվի առնելով տեղական պայմանները:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցները: Հայտերի հանձնման վերջնաժամկետն է 2011 թվականի դեկտեմբերի 5–ը, ժամը 17:00: Մրցութային հանձնաժողովը մինչև 2011 թ. դեկտեմբերի 25-ը կորոշի մրցույթի հաղթողներին, որոնց կտրամադրվեն պարգևներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---