Հունգարիայի նախագահ. Ղարաբաղյան հարցի կարգավորումը բարդ խնդիր է, բայց ոչ անհուսալի![]() 9 նոյեմբերի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ անփոփոխ է, հայտարարել է Ադրբեջանում այցով գտնվող Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտը: «Մեր տեսակետի համաձայն, որի մասին մենք հայտարարել ենք վերջին խորհրդակցությունների ընթացքում, այս ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր է հասնել առաջընթացի միջազգային իրավունքի հիման վրա: Հաստատուն կարգավորումը պետք է ձեռք բերվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների առկա ձևաչափում, հաշվի առնելով շահագրգիռ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները»-ընդգծել է Շմիտտը: Ըստ նրա, այդ առումով, ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջատար դեր է կատարում: Կարգավորումը պետք է հիմնված լինի Մադրիդյան սկզբունքների վրա, ինչն անհրաժեշտ է բանակացային գործընթացի աշխուժացման, ինչպես նաև փոխընդունելի լուծում գտնելու համար, ասել է Շմիտտը: Հունգարիան, ըստ նախագահի, լիովին գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բարդ և ծանր խնդիր է: Կարգավորման գործընթացը պահանջում է մեծ համբերություն, փոխհամաձայնության գալու պատրաստակամություն,ինչպես նաև՝քաղաքական կամք: «Ամեն դեպքում մենք համոզված ենք, որ խաղաղ բանակցությունները արդյունք կտան: Մեր պատմական փորձից ելնելով, մենք կարծում ենք, որ վստահության ամրապնդման ձգտումները և փոխզիջումները նույնպես անհրաժեշտ են»,-ասել է Շմիդտը, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |