Գլենդեյլում հատուկ միջոցառումով կհիշեն գրող Լեոնարդո Ալիշանին![]() 9 նոյեմբերի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Գլենդեյլի հանրային գրադարանի դահլիճում տեղի է ունենալու Յուտայի համալսարանի պրոֆեսոր Լեոնարդո Ալիշանի գրական գործունեությանը նվիրված ցերեկույթ, հայտնում է Ասպարեզը: Լեոնարդո «Նարդո» Փոլ Ալիշանը ծնվել է Իրանում 1951 թ-ին: Իր կյանքի ընթացքում նա հրատարակել է բանաստեղծությունների 2 ` «Ջարդված ապակու վրա բոբիկ պարելով» և «Ցողի միջով» ժողովածուները: Նրա պոեմներն ու պատմվածքները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում, ինչպես նաև արժանացել բազմաթիվ գրական մրցանակների: Ալիշանը մահացել է տան հրդեհից` 2005 թ-ին 53 տարեկան հասակում: Միջոցառման ընթացքում տեղի են ունենալու Ալիշանի ստեղծագործությունների քննարկում և դասախոսություններ, որոնք ներկայացնելու են Գուրգեն Արզումանանը, Ռուբինա Փիրումյանը և Արա Օշականը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |