ՈՒԵՖԱ-ն սկսել է սոցիալական պատասխանատվության «Հարգանք» ծրագիրը, որը տեղի կունենա EURO-2012-ից առաջ և դրա ընթացքում![]() 9 նոյեմբերի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն սկսել է սոցիալական պատասխանատվության «Հարգանք» ծրագիրը, որը տեղի է ունենալու չորս ուղղություններով մինչև EURO-2012-ը և դրա ընթացքում։ ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ընդգծել է, թե որքան կարևոր է «Հարգանք» սոցիալական պատասխանատվության ծրագիրը, որը մեկնարկել է EURO-2008-ի ժամանակ Ավստրիայում և Շվեյցարիայում։ «Հարգանք» ծրագրի իրականացումն ընդգծում է խտրականության դեմ պայքարելու, ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երկրպագուների մասին հոգ տանելու, առողջ ապրելակերպ քարոզելու ՈՒԵՖԱ չթուլացող ձգտումը»,- Պլատինիի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը։ ՈՒԵՖԱ-ն երեք միլիոն եվրո է հատկացրել չորս սոցիալական նախագծի համար, որոնք իրագործվելու են Եվրոպայի առաջնությունից առաջ և ընթացքում։ Ծրագրի շրջանակներում տեղի կունենան չորս սոցիալական նախագծեր՝ «Հարգիր տարբերությունները», «Հարգիր երկրպագուներին», «Հարգիր հավասարությունը» և «Հարգիր քո առողջությունը»։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |