«Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում առևտրի կենտրոնի կառուցումը վտանգավոր է, վստահ է մասնագետը![]() 9 նոյեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի որոշմամբ «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում կկառուցվի 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: Ճարտարապետ, մարզադաշտի նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի խոսքով, նման կենտրոնի կառուցումը վտանգավոր է և անհամատեղելի սպորտային համալիրի հետ: «Հրազդան» մարզադաշտը կարող է տեղավորել մոտավորապես 70 հազար մարդ, իսկ որոշ խաղերի ժամանկ` «Արարատ»- «Դինամո» (Թբիլիսի) և «Արարատ»- «Բավարիա» հանդիպումների ժամանակ նույնիսկ 100 հազարի է հասել: Յուրաքանչյուր 1000 մարդու անվտանգ տեղաշարժը ապահովելու համար պահանջում է 0,7-0,9 հա ազատ տարածություն, սակայն կառուցվելու դեպքում այդ ամենը անհնար կլինի իրականացնել»,- ասել է Մուշեղյանը: Ըստ նրա, հետխորհրդային երկրներում թույլատրվել է ստադիոնների տարածքում առևտրով զբաղվել, սակայն հիմա նմանատիպ երևույթներ այլևս չեն նկատվում. «Հոկտեմբերի 19-ի արտակարգ իրավիճակների վարչության որոշմամբ «Հրազդան» մարզադաշտի տարածքում անթույլատրելի է համարվում նման շինարարություն իրականացնել»: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշել է, որ իրենք դիմել են տարբեր գերատեսչությունների, այդ թվում` նաև Երևանի քաղաքապետարան, որպեսզի այդ առևտրի կենտրոնը չկառուցվի: Ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի հավաստմամբ էլ յուրաքանչյուր քաղաք ունի իր բրենդը, և դեռ շատերը չեն հասկանում, որ «Հրազդանը» Երևանի բրենդերից մեկն է: «Հրազդանը», ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար էլ մեծ նշանակություն ունի: Նաև վերջինիս շնորհիվ է, որ 1980 թվականին Մոսկվային թույլ տվեցին անցկացնել ամառային Օլիմպիական խաղերը»,- ընդգծել է Հասրաթյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |