Գագիկ Մինասյան. 2012-ին պետբյուջեի դեֆիցիտը 12 մլրդ դրամով պակաս կլինի, քան 2011-ին![]() 9 նոյեմբերի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - 2012-ի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է բյուջեի դեֆիցիտի 3,1 տոկոս ցուցանիշը, ինչը 12 մլրդ դրամով քիչ է, քան 2011-ին։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։ «Վերջապես մեր պետբյուջեի դեֆիցիտը կմոտենա այն սահմանին, որն արդեն սպառնալիք չի ներկայացնում մակրոտնտեսական կայունության տեսանկյունից՝ դա 3 տոկոսն է»,- ասել է նա։ Մինասյանը հավելել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանն ավելացրել է բյուջեի դեֆիցիտը մինչև 7,55 տոկոս, ինչը թույլ է տվել այդ տարիներին չկրճատել ոչ մի սոցիալական ծրագիր և անցկացնել լայնամասշտաբ հակաճգնաժամային տնտեսական ծրագրեր։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |