Հայաստանը ռիսկային գոտի է PayPal-ի և նման այլ միջազգային համակարգերի համար![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման խնդիրների թեմայով այսօր կայացած կլոր սեղանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը ներկայացրեց ՀՀ-ում էլառևտրի խնդիրների հետ կապված ստեղծված հատուկ հանձնաժողովի առաջարկած լուծումները: Խոսելով վճարահաշվարկային համակարգերի խնդիրների մասին՝ կլոր սեղանի մի շարք մասնակիցներ բարձրացրեցին էլեկտրոնային փողի բացակայության խնդիրը ՀՀ բանկերում: Խոսքը գնում էր Paypal, WebMoney կամ MoneyBookers և նման այլ հայտնի էլեկտրոնային փողի վճարային համակարգերի մասին: Հայաստանի օգտագործողները կարողանում են այս համակարգերով վճարումներ անել դրսում, սակայն գումար ստանալ չեն կարողանում: ՀՀ օրենսդրությունը էլեկտրոնային փող թողարկելու հնարավորություն է տալիս բանկերին՝ Կենտրոնական բանկում համապատասխան գումարի չափով պահուստավորում կատարելու դեպքում: Ըստ Վահե Դանիելյանի, Հայաստանը համարվում է ռիսկային գոտի: «Պահուստավորումը կատարվում է նրա համար, որ տարբեր ռիսկային խնդիրների դեպքում հնարավոր լինի փոխհատուցել կորուստները: Կա խնդիր ցույց տալու, որ Հայաստանը կարևոր երկիր է, որ շուկան այստեղ գրավիչ է: Պետք է համոզել բանկերին, որ արժե ներդրում անել, որ դա շահավետ է»,-նշեց նա: Ըստ Օվերոլ Սոլուշնս ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանի, եթե անգամ բանկերը շահագրգռված լինեն համագործակցել PayPal-ի կամ նման այլ համակարգի հետ, բանկերը չէ որ կարող են նպաստել խնդրի լուծմանը: «PayPal-ը տնտեսապես ձեռնտու չի համարում Հայաստանում գործունեություն ծավալելը, սա այդ համակարգի ռազմավարությունն է: Հայաստանում գործ ծավալելը ֆինանսապես հիմնավորում չունի: Կան այլ համակարգեր, սակայն ոչ մի համակարգով գումարը Հայաստան չի գալիս, ուղղակի կապ չկա, գումարը միանգամից ստանալ հնարավոր չէ»,-նշեց նա: Կլոր սեղնանին ներկա էին Հայաստանի բանկային և ՏՏ ոլորտի ընկերությունների, նախարարությունների և մամուլի ներկայացուցիչներ: Կլոր սեղանի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |