Ահմադինեժադ. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հիմնված է ԱՄՆ-ից ստացած տվյալների վրա

Ահմադինեժադ. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հիմնված է ԱՄՆ-ից ստացած տվյալների վրա

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարվել է ճանաչել ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում առկա եզրակացությունները, որտեղ նշվում է, որ Թեհրանը ընդհուպ մոտեցել է միջուկային զենքի ստեղծմանը: Ըստ Իրանի նախագահի, գործակալության փաստաթուղթը կազմված է չհիմնավորված տվյալների հիման վրա, որ ստացվել են ԱՄՆ-ից, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մեկնաբանելով զեկույցը, Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարավի ընտրած ճանապարհից: Ընդ որում Իսլամական հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի վերաբերյալ իր զեկույցում հայտարարել է, որ Իրանը մինչ 2003թ. աշխատել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Գործակալությունը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ասպեկտով»,-մեջբերում է Agence France-Presse-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---