ՀՀ-ում Ճապոնիայի նոր դեսպանը հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը 9 նոյեմբերի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և նրան մաղթել բեղմնավոր աշխատանք: «Վստահ եմ, որ Դուք կշարունակեք Ձեր նախորդների բարի առաքելությունը և Ձեր ջանքերը կներդնեք ի նպաստ մեր երկրների միջև հաստատված ջերմ բարեկամական կապերի ամրապնդմանը և ամենատարբեր ոլորտներում հայ-ճապոնական երկկողմ համագործակցության զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտոներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար: Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ հայ-ճապոնական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և վերջին տարիներին դրանք առաջ են ընթանում դինամիկ կերպով: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ երկու պետությունների միջև չլուծված խնդիրներ չկան: Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև փոխադարձ այցելությունները և նշել, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը և պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ընդլայնելու ու ամրապնդելու համար: Տիկահիտո Հարադան հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու և դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդնմանը նպաստելու համար: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև սեյսմիկ անվտանգության, բնական աղետների դեմ պայքարի, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |