ՀՀ ԱԳՆ-ում մարվեց Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշը![]() 9 նոյեմբերի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարարությունում մարվեց և շրջանառության մեջ դրվեց ականավոր գիտնական, բևեռախույզ, դիվանագետ, հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշը: Նամականիշի մարումն իրականացրեցին Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենը և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մարման պաշտոնական արարողության կազմակերպիչներն էին ՀՀ արտգործնախարարությունը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը և «Հայփոստ» ՓԲԸ-ն: Միջոցառումն անցկացվեց Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: Հարկ է նշել, որ կարևորագույն հոբելյաններն ու տոները գտնվում են «Հայփոստ»-ի ուշադրության կենտրոնում և իրենց արտացոլումն են գտնում հայկական ֆիլատելիայի մեջ` նամականիշերի և գեղաթերթիկների տեսքով: Նամականիշի տեխնիկական բնութագիրը. տպարանը` Lowe Martin Group /Կանադա/, նամականիշների չափը` 35.96x25.73 մմ, անվանագինը` 350 դր., տպաքանակը` 40000, հեղինակ` Անի Գևորգյան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |