Նոյեմբերի 9-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 383,91 դրամ

Նոյեմբերի 9-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 383,91 դրամ

PanARMENIAN.Net - NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 9-ին կատարվել է 12,5 մլն դոլարի առք ու վաճառք 384,05 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 384 դրամ։

Միաժամանակ, նոյեմբերի 9-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 383,91 դրամ՝ նոյեմբերի 8-ի համեմատ ավելանալով 1,02 կետով։ Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526,26 դրամ՝ կրճատվելով 0,75 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,07 կետով՝ կազմելով 12,67 դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---