Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի արտաքին ու ներքին խնդիրները![]() 9 նոյեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ: Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |