Աստրախանում տեղադրվել է երկրորդ խաչքարը 9 նոյեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Օրերս Աստրախանում տեղադրվել է երկրորդ խաչքարը, տեղեկացնում է Analitika.at.ua. Նման հուշարձանները վաղ ժամանակներից համարվում են քրիստոնեության խորհրդանիշը Հայաստանում: Կիրակի օրը տեղի ունեցավ խաչքարի օծման արարողությունը: Ինչպես պատմեց «ԱԻՖ»-ին եկեղեցու սպասավոր հայր Խադը, ըստ հայ առաքելական եկեղեցու ավանդույթի՝ տաճարի կողքին պետք է խաչքար լինի: Դա այնպիսի վայր է, որտեղ աղոթում են, ուր գալիս են ուխտագնացները: Առաջին խաչքարը տեղադրեցին մեզ մոտ 2008 թվականին այն վայրում, որտեղ երեք հարյուր տարի առաջ կառուցվել էր Սուրբ Աստվածածնի առաջին հայկական քարե եկեղեցին՝ Սովետական փողոցի վերջում: Այնտեղ տաճար չկա, բայց խաչքարի կողքին կա եռակամար զանգակատուն»,- նշեց նա: 10 տարի առաջ կառուցված սուրբ Հռիփսիմեի եկեղեցու բակում տեղադրվեց երկրորդ խաչքարը: Քարը նույն ձևն ունի, ինչ նախորդը, սակայն զարդաքանդակները տարբերվում են: Խաչքարի վայրը պատահական չէ ընտրված. 19-րդ դարի կեսին հարևան շենքում սկսեց իր գործունեությունը Աղաբաբյան ճեմարանը: Ներկայումս այնտեղ գտնվում է «Արև» հայկական մշակույթի միությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |