«Անելիք Բանկի» ղեկավար. 2012-ին Հայաստանի բանկային համակարգում հատուկ էքսցեսներ չեն լինի

«Անելիք Բանկի» ղեկավար. 2012-ին Հայաստանի բանկային համակարգում  հատուկ էքսցեսներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հայաստանը տնտեսությունը պետք է ոչ իր կամքով կրկին անցնի փորձությունների միջով, կարծում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կառավարման նախագահ Սամվել Ճզմաչյանը։ «Ճգնաժամի նոր ալիքն ինչ-որ չափով կազդի երկրի տնտեսության վրա, և մենք՝ բանկիրները և ձեռնարկատերերը, պետք է պատրաստ լինենք»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում։

Բանկիրն այսօրվա դրությամբ հանգիստ է. Հայաստանի բանկային համակարգում առկա իրացվելության մակարդակը թույլ է տալու նրան հակազդել նոր մարտահրավերներին։ Սամվել Ճզմաչյանը հաղորդել է, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ հանդիպման արդյունքներով, որն ընդհանուր առմամբ բերել է ողջ համակարգի աշխատանքի բավարար ցուցանիշներ, ակնհայտ է դարձել, որ այդ դրական միտումները պահպանվելու են նաև մինչև տարեվերջ։ «Կարծում եմ, որ առևտրային բանկերի իրացվելիության մակարդակը տեղում է, և 2012-ին հատուկ էքսցեսներ չեն լինի»,- ասել է նա։

Ինչ վերաբերվում է ճգնաժամի նոր ալիքի ֆոնին վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացմանը, բանկիրն ասել է, որ «միանշանակ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա տեղի չունենա»։ Դրա հետ կապված Ճզմաչյանը հավելել է, որ ֆինանսական կառույցների (IFC, EBRD) հետ գործընկերային հարաբերությունները թույլ են տալու նոր վարկային միջոցներ ներգրավել թե 2012-ին, թե 2013-ին։ Բացի դրանից, նրա խոսքով, հայկական բանկերը նույնպես աճում են, իսկ նրանց բաժնետերերը պատրաստ են աջակցել այս հարցում։ «Բանկերը որքան շատ վարկային ռեսուրսներ ունենան, այնքան ցածր կլինեն դրանց տոկոսադրույքները»,- ասել է նա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---