Այկիկենդո կարատեի Հայաստանի հավաքականը ԵԱ-ում նվաճել է 4 մեդալներ

PanARMENIAN.Net - Այկիկենդո կարատեի Հայաստանի հավաքականն օրերս վերադարձել է հոկտեմբերի 25-31-ը Հյուսիսային Կիպրոսում կայացած Եվրոպայի կոնտակտային տաեկվոնդոյի առաջնությունից: Հայ մարզիկները փայլուն են հանդես եկել: Մինչև 18 տարեկանների այս առաջնությունում 14-15 տարեկանների մրցությունում առաջին տեղ է զբաղեցրել Անդրանիկ Յախսզյանը, 12-13 տարեկանների մրցությունում հաղթել է Էդվին Ավագյանը, 10-11 տարեկանների կարգում երկրորդ տեղն է նվաճել Սմբատ Սիրավյանը: Սակայն ամենահետաքրքիր ու հիշարժանն է եղել 16-17 տարեկանների մրցությունը, որտեղ Մարտին Այվազյանը համառ պայքարում պարտության է մատնել ադրբեջանցի Մուհերեմ Հասանովին: Դեկտեմբերի 2-13-ը մասնակցելու են Գերմանիայում կայանալիք Կոնտակտային մենամարտերի Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---