Արման Կիրակոսյանը ՅՈՒՆԻԴՈ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր![]() 9 նոյեմբերի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ) Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելային հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Պարոն Յումկելան իր խոսքում ողջունեց ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին և շնորհակալություն հայտնեց նրան այցելության համար: Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպությունում կատարված բարեփոխումները և կառույցի հետագա նպատակներն ու ծրագրերը: Դեսպան Արման Կիրակոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և անդրադարձավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՀՀ միջև առկա խնդիրներին: Դեսպանը կարևորեց գործնական բնույթի համագործակցությունը կազմակերպության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |