Մանուկ Վարդանյանը հորդորել է տրանսպորտային տեսչության ոլորտի աշխատողներին զերծ մնալ դրամաշորթության դեպքերից 9 նոյեմբերի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաև տեսչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նախարարին ներկայացվել է այս տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացրած տեսչական աշխատանքները, այդ թվում տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, որոնց թիվը զգալիորեն աճել է, մասնավորապես` 2010 թվականին կազմվել է 3674 արձանագրություն և գանձվել է 23 մլն 883 հազար դրամ, իսկ 2011թ.-ի 9 ամիսներին, համապատասխանաբար, 4101 արձանագրություն և 25 մլն 380 հազար դրամ: Նախարար Մ.Վարդանյանին այդուհանդերձ չի բավարարել Տրասնպորտային տեսչության աշխատանքը և ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում շտկելու և բարելավելու համար: Մ.Վարդանյանը նշել է, որ Տրանսպորտային տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր և տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել` ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը և տեսչություն-ավտոկայան համագործակցությունը: Նմանատիպ դեպքերի պատճառով Տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ և աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Նախարարը հայտնել է նաև, որ Տրանսպորտային տեսչության աշխատանքը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո և ոլորտի պատասխանատուներին հորդորել է զերծ մնալ դրամաշորթության դեպքերից, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |