ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել գյուղատնտեսական ծրագրերին![]() 9 նոյեմբերի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 9 – ին ընդունել է ՀՀ – ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Ողջունելով նորանշանակ դեսպանին` նախարարը շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև անդրադարձել նախարարության գործունեությանը` մասնավորապես ներկայացնելով ոլորտում իրականացվող պետական ու միջազգային ծրագրերը: Վերջիններիս շարքում կարևորվել են հատկապես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն` ուղղված վերամշակող արտադրությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Անդրադարձ է եղել նաև նշված կառույցի կողմից տրամադրված խորհրդատվությանն ու վարկային ռեսուրսների կարևորությանը: Կողմերը գոհունակությամբ են արտահայտվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» հիմնադրամի գործունեության վերաբերյալ: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն էական աջակցություն էր` ուղղված գյուղատնտեսության ու առհասարակ գյուղի զարգացմանը:Վերջինիս միջոցով բազմապրոֆիլ աջակցություն ցուցաբերվեց` սկսած խորհրդատվությունից մինչև ենթակառուցվածքների արդիականացում, և ծրագրի ադյունքներն առավել քան գոհացուցիչ են», -հանդիպման ընթացքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ցանկալի համարելով ծրագրի շարունակականությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Ջոն Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործմանն ու նպաստել ադյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |