Կաթողիկոս. Նանսենն առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում![]() 9 նոյեմբերի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին: Էջմիածնից հայտնում են, որ զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորել է երկու երկրների միջև սերտ հարաբերությունների ձևավորումը, կրթության և մշակույթի ոլորտներում ակտիվ գործակցության զարգացումը: Հայոց Հայրապետը գնահատանքով է անդրադարձել 1988թ-ի երկրաշարժի ՀՀ անկախության քսան տարիների ընթացքում Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած կարևոր աջակցությանը: Ուրախություն հայտնելով, որ նախարարի այցը տեղի է ունենում նորվեգացի մեծագույն հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի հայաստանյան տոնակատարությունների օրերին` Նորին Սրբությունը նշել է, որ Ֆ. Նանսենն իր իրականացրած կարևոր մարդասիրական առաքելությամբ առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում: Պրն. Յոնաս Շտյորեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Հայոց Եկեղեցու դերակատարությանը Հայաստանում և աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման և տարածման գործում: Հանդիպման ընթացքում նաև խոսվել է Նորվեգիայի փոքրաթիվ հայ համայնքի, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների ու միջկրոնական երկխոսության մեջ ներգրավվածության մասին: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |