Սորոս. Եթե այսպես շարունակվի, ԵՄ-ն կկազմալուծվի

Սորոս. Եթե այսպես շարունակվի, ԵՄ-ն կկազմալուծվի

PanARMENIAN.Net - Միլիարդեր-բարերար Ջորջ Սորոսը գտնում է, որ Եվրամիության ներկայիս ինտեգրացիոն մոդելը պետք է փոխվի, որպեսզի ԵՄ կազմալուծումը կանխվի։ Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, այդ մասին նա հայտնել է Բրյուսելում Եվրախորհրդարանի համաժողովի ժամանակ։

«Ստատուս-քվոն պահպանելու՝ Եվրամիության երկրների քաղաքական վերնախավի փորձերը հաջողության չեն հանգեցնի,- ասել է Սորոսը։- Եվրամիությունն այժմ դեզինտեգրացիայի գործընթացում է հայտնվել, որն ուժեղանում է, քանի որ սեփական ներքին դինամիկա ունի»։

Այսօր ԵՄ-ն այնպիսի իրադրության մեջ է, երբ իր առաջնորդները փորձում են եվրոյի փրկության նպատակով առավել սերտ տնտեսական միություն ստեղծել, նշել է ֆինանսիստը։ Դա կհանգեցնի բացասական քաղաքական միտման ձևավորմանը, երբ Եվրոպայի տարբեր ժողովուրդներին ստիպում են առանց նրանց ցանկության ապրել միասնական ստանդարտներով։ Այդ ամենը Սորոսին հիշեցնում է դժբախտ ամուսնություն։

«Նման իրադրությունը բերում է զգալի սոցիալական սրման, ինչպես նաև ԵՄ-ում ծայրահեղ աջ ազգայնական ուժերի ուժեղացման։ Հարկ է Եվրամիության տնտեսական ինտեգրացիայի նոր մոդել գտնել, որպեսզի դուրս գանք ներկայիս ճգնաժամից»,- ամփոփել է բարերարը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---