Յիրիկյան. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է նորածնային մահացության մակարդակը կրճատելու հարցում 9 նոյեմբերի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորն այսօր մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Շիրակի մարզի Մարալիկի և Արթիկի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ծննդատներն ունեն հատուկ սարքավորումների կարիք` հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ անկանխատեսելի բարդություններից նորածինների կյանքը փրկելու համար: Կյանքին պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան` հետագայում զերծ մնալով այլ միջամտություններից: «Նորածնային խնամքի ծրագրի շրջանակներում սա մեր երկրորդ այցելությունն է Շիրակի մարզ: Վստահ ենք, որ այն կօգնի նվազեցնել նորածնային մահացության ցուցանիշը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունը դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երևանի հիվանդանոցներ մանուկների տեղափոխման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսը: Յուրաքանչյուր երեխայի կյանք պարգև է, և որպես հոգատար ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ծննդատներին օգնելու և այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը կրճատելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չորս տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում Երևանի և մարզերի 23 բժշկական կենտրոնում տեղադրվել է մոտ 298 մլն դրամ ընդհանուր արժողությամբ սարքավորում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ |