Վրացիների 80 տոկոսը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմից է![]() 9 նոյեմբերի 2011 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հանրային կարծիքի հարցումների համաձայն, «Վրաստանի բնակչության 80 տոկոսն օժանդակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության ուղուն»։ Այդ մասին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում հայտնել է երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին։ Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը մեկնարկել է 90-ական թվականների երկրորդ կեսին, 2002թ. նոյեմբերին այդ ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պաշտոնապես հայտարարեց Դաշինքի անդամ դառնալու՝ Վրաստանի ցանկության մասին։ Այդ ուղին շարունակվեց նաև Միխայիլ Սահակաշվիլիի՝ նախագահ ընտրվելուց հետո (2004թ. հունվար)։ 2008թ. հունվարի 5-ին «Արդյո՞ք դուք օժանդակում եք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը» հարցի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների 77 տոկոսը «կողմ» էր քվեարկել։
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |