Տարադրամի փոխանակման կետի վրա հարձակումից երկու տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 9 նոյեմբերի 2011 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Մոտ երկուսուկես ժամ առաջ Թումանյան-Խանջյան փողոցի տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակումից տուժած երկու վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի հերթապահ ռեանիմատոր Դավիթ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ երկու վիրավորներն են 40-ամյա Ռադիկ Զիրոյանը և 52-ամյա Լևոն Ավետիսյանը։ Դավիթ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ երկուսն էլ ստացել են հրազենային վնասվածք, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ռադիկ Զիրոյանը ստացել է աջ սրունքի վերին երրորդական թափանցող հրազենային վերք, իսկ Լևոն Ավետիսյանը՝ ձախ ազդրի ստորին երկրորդականի թափանցող հրազենային վերք։ Երկուսն էլ այս գիշեր կմնան վերակենդանացման բաժանմունքում, իսկ վաղը կտեղափոխվեն վնասվածքաբանության բաժանմունք։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Թումանյան-Խանջյան փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա կատարվել է զինված հարձակում։ Որոշ տեղեկությունների համաձայն, կան տուժողներ և հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը դեռևս տեղեկություններ չի տարածում միջադեպի մասին։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին |