Հայաստանը տնտեսության զարգացման համար կհամագործակցի Նորվեգիայի հետ![]() 9 նոյեմբերի 2011 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը հայ-նորվեգական հարաբերությունները խթանելու տեսանկյունից կարևորել է նախարարի այցը մեր երկիր: Հանրապետության ղեկավարի խոսքով, Նորվեգիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը նաև լավ առիթ է նորվեգացի ժողովրդին հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու համար: «Այսօր Ֆրիտյոֆ Նանսենին ուղղված երախտագիտության շատ խոսքեր լսեցինք: Ցանկանում եմ նաև անպայման շեշտել տիկին Բոդիլ Կատարինա Բյորնի անունը: Նրանք այն անհատներն են, ովքեր հնարավորություն տվեցին մեր ժողովրդի մի հսկայական հատվածի ցեղասպանությունից հետո ինչ-որ չափով մեղմելու իրենց տառապանքը, վիշտը՝ ապագան կառուցելու հնարավորություն ընձեռելով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ 1988 թվականից ի վեր Հայաստանին ցուցաբերվող և՛ տեխնիկական, և՛ զարգացման ծրագրերին օժանդակության համար»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն անձամբ իր, Նորվեգիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել իր երկրի ու նրա զավակների մասին ասված ջերմ խոսքերի և այն սրտառուչ վերաբերմունքի համար, որի վկայություններից մեկն էլ Երևանի կենտրոնում այսօր բացված Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանն է: «Չնայած մեր բավականին համեստ տնտեսական հարաբերություններին, պետք է նշել, որ մեզ հաջողվել է խորացնել քաղաքական հարաբերությունները, և դա շատ կարևոր մեկնակետ է», -ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը: ՀՀ նախագահը և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-նորվեգական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |